Կրթական հեղինակային խաղեր ստեղծող կազմակերպությունները նոր գործիքներ են ներկայացրել տոնավաճառում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ապրիլի 30-ին «Եվրասիա» համալսարանում կազմակերպել է տոնավաճառ՝ քաղաքացիական կրթության գործիքները ներկայացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, տոնավաճառը վերջին մեկ ամսում մարզերում անցկացված միջոցառումների ամփոփումն էր։

Տոնավաճառին ներկայացված էին տասնհինգից ավելի կրթական հեղինակային խաղեր ստեղծող կազմակերպություններ՝ «Կազա» հիմնադրամի «Իննովարիում» ծրագիրը, «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ-ն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլն։

Մասնակից կազմակերպություններն ավելի քան ութը տարի ամենատարբեր նախագծերով ու համագործակցություններով զարգացման ծրագրեր են իրականացնում հանրապետության մարզերում։ Խաղերի միջոցով երիտասարդներին սովորեցնում են մեդիագրագիտություն, հայրենաճանաչություն, ազգային մշակույթ, լեզվական հմտություններ և այլն։ Ուսուցմանը զուգահեռ անցկացվում են դասընթացներ և քննարկումներ՝ քաղաքացիական մտածողություն ձևավորելու, երկրի զարգացման, առաջխաղացման ու պահպանման համար պատասխանատու անհատներ կրթելու համար։

Հեղինակները ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ շտեմարաններ, ձեռնարկներ, տրամաբանական խաղեր։ Միաժամանակ խաղարկեցին կրթական գործիքները՝ ցույց տալով նորարարական մեթոդների առավելությունները կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու և անհատի ինքնուրույն տրամաբանելու կարողունակությունը զարգացնելու գործում։

Տաղավարներում խաղարկվող գործիքների շուրջ ստեղծված ակտիվ քննարկումներին ներգրավվեցին մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու Եվրասիա համալսարանի ուսանողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Եվրասիա» համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, կարևորելով քաղաքացիական կրթության գործիքների (ՔԿԳ) դերը մեր երկրում, ընդգծել է, որ ՔԿԳ-ի ներդրման ու տարածման գործում մեծ դեր ու նշանակություն ունեն թե՛ բուհերը և թե՛ հանրակրթական հաստատությունները։ ««Եվրասիա» համալսարանը, լինելով հանրապետությունում ամենաերիտասարդ բուհերից մեկը, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական կրթության գործիքների ներդրմանը ուսումնական պրոցեսում։ Մեր համալսարանը հայտարարել է բուհական ուսուցման նոր գործիքների ներդրման քաղաքականություն և ոչ ֆորմալ կրթության գործիքների ներդրման առումով համապատասխանում է մեր որդեգրած ուղուն»,- ասել է Սուրեն Օհանյանը։

«Կազա» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանը բացման խոսքում կարևորել է ժամանակի կրթական մարտահրավերներին դիմակայելու համար տոկուն և ուժեղ անհատի ձևավորումը։ «Ապագայում այս կրթական խաղերը կհամալրվեն Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և պատմական այլ կերպարներին ներկայացնող թեմատիկ խաղերով, որոնք սերունդներին առավել կմոտիվացնեն ծանոթանալ մեր ազգային արժեքներին»,- նկատել է Մոնիկա Սարգյանը։

Հայերեն

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ