Միջազգային

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

2 րոպեի ընթերցում

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիայի ավիաշոուն, որը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին, չեղյալ է հայտարարվել երկրի ֆինանսական միջոցները խնայելու համար և հետաձգվել է մինչև 2025 թվականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Դանիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Դանիական ավիաշոուն այդ երկրի ամենամեծ ռազմական օդային միջոցառումն է, որի ժամանակ ցամաքում և օդում ցուցադրվում են դանիական տրանսպորտային և մարտական ​​ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև օտարերկրյա ռազմական ինքնաթիռներ։

«Օպերատիվ նպատակներին առաջնահերթություն տալու համար ռազմաօդային ուժերը որոշել են չանցկացնել Դանիայի ավիաշոուն 2024 թվականին: Միջոցառումը հետաձգվել է մինչև 2025 թվականի հունիսի 15-ը», - ասված է Դանիայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:

Միջոցառման չեղարկման պատճառն այն է, որ Դանիայի գանձարանում գումար չկա ավիաշոու կազմակերպելու համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դանիայի զինված ուժերը գտնվում են անմխիթար վիճակում՝ Ուկրաինային աջակցելու բարձր ծախսերի պատճառով։ Նշվել է, որ երկիրը քայլեր է ձեռնարկելու իր զինված ուժերն արդիականացնելու ուղղությամբ, սակայն դրա համար տասնամյակներ կպահանջվեն։ Ընդգծվել է, որ երկիրը չունի տեխնիկա և անձնակազմ, և պայքարում է իր պարտավորությունները կատարելու համար, հետևաբար հրատապ անհրաժեշտություն է առաջացրել որոշումները կայացնել՝ հաշվի առնելով զինված ուժերի ընդհանուր վիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում