Հայտնի են «ԴիջիԹեք 2024»-ի անցկացման օրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 4-6-ը 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի ևս հանրությունը հնարավորություն կունենա մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու զարգացումներին։ «ԴիջիԹեք»-ին ներկայանալու են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։

Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։ Այցելուները ծանոթանալու են ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին:

Այս տարի ևս ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100 տոկոս հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։

«ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։

Վերջին տարիներին ներկայանում են նաև ընկերություններ հարևան երկրներից, քանի որ այն հանդիսանում է ամենախոշոր տեխնոլոգիական հարթակը տարածաշրջանում։ Ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում