Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանը ֆինանսապես կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր հաճախում են լեհական դպրոցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Ներկայումս, որպես փախստական, ​​Լեհաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիները կարող են ստանալ մի շարք սոցիալական նպաստներ, ներառյալ, այսպես կոչված, 800+ նպաստը, որը ամսական 800 զլոտի (մոտ 200 դոլար) չափով վճարվում է ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս անդամի համար:

«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել՝ կապված սոցիալական օգնության, ընտանիքի աջակցության և կրթության հասանելիության հետ, սակայն այն օրենքում, որը այսօր ներկայացրեց ներքին գործերի նախարար Մարչին Կիրվինսկին, մենք փոփոխություններ ենք մտցնում ներկայիս կանոնների մեջ, հատկապես կրթության ոլորտում»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։

Նա պարզաբանել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ դիմում են Լեհաստանում նպաստ ստանալու համար, իսկ իրենք վերադառնում են Ուկրաինա՝ շարունակելով գումարներ ստանալ լեհական բյուջեից։

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում մոտ 1,5 մլն Ուկրաինայի քաղաքացի կա։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա