Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի բացառել TikTok սոցիալական հարթակի արգելափակման հնարավորությունը Եվրամիության տարածքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է POLITICO պարբերականից:

«Դա բացառված չէ», - ասել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կայացած բանավեճի ժամանակ:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։

«Մենք հստակ գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում TikTok-ը», - հավելել է նա:

ԱՄՆ-ում ևս կարող են արգելափակել TikTok-ը։ TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, մոտավորապես 9 ամիս ունի սոցցանցը վաճառելու համար, այլապես TikTok հավելվածը կարգելափակվի ամերիկյան հավելվածների խանութներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում