Միջազգային

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օդեսայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել։ Օդեսայի մարզում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։ Եվս 32 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով քաղաքի ամենահայտնի զբոսավայրերից մեկում։ Տուժել է հայտնի շենքերից մեկը՝ առանձնատուն, որը տեղացիներն անվանում են «Կիվալովի ամրոց» կամ «Հարրի Փոթերի ամրոց»։ Այնտեղ է տեղակայված Օդեսայի իրավաբանական ակադեմիայի շենքերից մեկը, որում հրդեհ է բռնկվել։

44.jpg (36 KB)

Ռուսական կողմը Օդեսային հասցրած հարվածի մասին մեկնաբանություն չի արել։

ՌԴ իշխանություններն էլ հայտնել են Բելգորոդի ուղղությամբ թռչող օդային թիրախ խոցելու մասին։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում