Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի տոնական համերգներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, ինչ մենք նվագում ենք, հենց ինքը կյանքն է»: Այսպես է ջազ երաժշտության մասին խոսել աշխարհահռչակ ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը:

2012 թվականից սկսած ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: Ջազ երաժշտությունը, որը տարբեր զգացմունքներ է արթնացնում՝ հուզում է, ժպտալու, պարելու առիթ ստեղծում, ընդունված է ամբողջ աշխարհում և ունի իր երկրպագուների մեծ բանակը: Տարիների ընթացքում ջազ երաժշտությունը մեծ զարգացում է ապրել նաև Հայաստանում թե՛ անհատների, թե՛ նվագախմբերի, թե՛ ջազ կվարտետների և ջազ տրիոների ակտիվ գործունեության շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Ջազի միջազգային օրը տոնելը գեղեցիկ ավանդույթ է դարձել: 2024-ին ևս երաժշտասերները կարող են ջազ վայելել տարբեր հարթակներում:

Ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգային ծրագրով հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը:

Երեկոյին ելույթ կունենան նաև երգչուհի Ալլա Սահակյանը, ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհիԼուսինե Ֆիելոնը: Կհնչեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային հիթեր:

Իսկ Կասկադում Երևանի քաղաքապետարանի և Ջազի հայկական ասոցիացիայի ջանքերով ջազային հրաշալի տրամադրություն կապահովեն սիրված արտիստները, որոնք կկատարեն երևանյան ջազային հիթեր:

Երեկոյին ելույթ կունենան «Jazz For Kids»-ը, Արցախ ջազ նվագախումբը, Ռաֆայել Պետրոսյան և Սոնա Գյուլխասյան կվարտետը, Արցախի պետական ջազ նվագախումբն ու «Dialog Project»-ը, «Yerevan Calling»-ը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Վահագն Հայրապետյանը և «The Armenian Colors Quartet»-ը, Լևոն Մալխասյան տրիոն, «Արմենիան Նեյվի բենդ և Արտո Թունչբոյաջյան»-ը և այլք:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ