Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն, ինչպես և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը, չեն ձգտում փոխզիջումային լուծման հասնել Գազայի հատվածում զինադադարի հաստատման շուրջ ընթացիկ բանակցություններում․ դա լրջորեն բարդացնում է բանակցային գործընթացը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս կարծիքն է հայտնել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նստաշրջանի շրջանակներում։

«Կողմերից յուրաքանչյուրը ներսից լուրջ ճնշման տակ է՝ փոխզիջման հասնելու դեմ, և դա լրջորեն բարդացնում է գործը: Ոչ ոք չի ձգտում օպտիմալ լուծման, որը կծառայեր բոլոր ներգրավվածների շահերին. դրա փոխարեն, կողմերից յուրաքանչյուրը խոսում է միայն իր դիրքորոշման մասին և չի ցանկանում մեղմացնել այն», - ընդգծել է Մադբուլին՝ հավելելով, որ «այս պահին բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն ընդամենը մի շարք կետերի շուրջ»։

Նրա կարծիքով, «միայն բանակցային գործընթացի հաջողությունը կօգնի խուսափել Ռաֆահում ռազմական գործողությունից», և Եգիպտոսն ամեն ջանք գործադրում է այդ նպատակին հասնելու համար։

Մադբուլին նշել է, որ իր պետությունը «մարդասիրական տեսանկյունից պատրաստ է ընդունելու պաղեստինցիներին Ռաֆահ ներխուժման դեպքում», սակայն չի ցանկանա իրադարձությունների նման զարգացում, քանի որ դա կնշանակի «պաղեստինյան հարցի վերջնական լուծում» այն պայմաններով, որոնք բացառում են Պաղեստինի անկախ պետության ստեղծումը»։ Եգիպտոսի նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն, որը չի հիմնվի երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծման վրա, կլինի կարճատև, և կբորբոքվի նոր ճգնաժամ, որը «բացասական ներգործություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա»:

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել