Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսն ապրիլի 29-ին հայտարարել է, որ պաշտոնը չի թողնի իր կնոջ նկատմամբ կոռուպցիայի փաստով հետաքննության պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է El Pais պարբերականից:

«Ես որոշել եմ է՛լ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», - ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում:

Միևնույն ժամանակ Սանչեսը շնորհակալություն է հայտնել հանրային աջակցության համար, որը, նրա խոսքով, մեծապես ազդել է իր որոշման վրա։

Ապրիլի 27-ին Իսպանիայի Սոցիալիստական ​​կուսակցության ավելի քան 12 000 կողմնակիցներ, որոնք ժամանել էին երկրի տարբեր տարածաշրջաններից, Մադրիդում ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն Սանչեսի՝ խնդրելով հրաժարական չտալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Սանչեսը կասեցրել էր իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք մնալ այդ պաշտոնում։Վարչապետի որոշումը պայմանավորված էր եղել նրանով, որ դատարանը հետաքննում է նրա կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։

Սանչեսն անցյալ տարի հնարավորություն ստացավ կառավարություն ձևավորել կատալոնական երկու անջատողական խորհրդարանական կուսակցությունների աջակցության շնորհիվ, որի դիմաց նա խոստացավ համաներում շնորհել կատալոնացի այն քաղաքական գործիչներին, որոնք մեղավոր էին ճանաչվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու մեջ։

Հայերեն Русский

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ