Բրիտանիայում հայտնել են, որ հետ չեն ընդունի իրենց տարածքից Իռլանդիա մեկնած միգրանտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայից միգրանտների զանգվածային հոսք է սկսվել դեպի Իռլանդիա այն բանից հետո, երբ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք նրանց Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։ Իսկ Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներից մեկի պնդմամբ՝ երկիրը հետ չի ընդունի ապաստան խնդրողներին, որոնք հատել են Իռլանդիայի հետ սահմանը, մինչև ԵՄ-ն չհաստատի, որ նրանց հնարավոր է հետ ուղարկել Ֆրանսիա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։

Միգրանտներին հետ չընդունելու մասին Բրիտանիայից մեկնաբանություններ են արվում, քանի որ Իռլանդիայի կառավարությունը նախատեսում է նոր օրենսդրություն ընդունել, որը թույլ կտա Հյուսիսային Իռլանդիայից սահմանը հատած միգրանտներին հետ ուղարկել Մեծ Բրիտանիա։

Իռլանդիայի արդարադատության նախարար Հելեն Մաքենթին հայտարարել է, որ վերջին շրջանում երկիր ժամանած միգրանտների 80 %-ը եկել է Հյուսիսային Իռլանդիայի հետ ցամաքային սահմանով։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ այլ երկրների միգրացիոն քաղաքականությունը չպետք է ազդի իր երկրի վրա։

«Ես, անշուշտ, չեմ պատրաստվում թույլ տալ, որ որևէ այլ երկրի միգրացիոն քաղաքականությունն ազդի մեր սեփականի վրա: Մեր երկիրը ոչ մի դեպքում և ոչ մի կերպ սողանցք չէ օտարների միգրացիոն խնդիրների լուծման համար», - ասել է նա։

Sky News-ի աղբյուրը հայտնել է, որ ապաստան խնդրողներին Իռլանդիայից հետ ընդունելու քայլերը կմերժվեն, մինչև Ֆրանսիան չհամաձայնի հետ ընդունել Լա Մանշի նեղուցով Բրիտանիա ժամանող միգրանտներին։

Ապրիլի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել էր ստորին պալատի հաստատած օրինագիծը՝ բրիտանական տարածք անօրինականորեն մուտք գործած միգրանտներին Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, ըստ հաշվարկների, Լա Մանշի նեղուցը հատած միգրանտների թիվը ռեկորդային բարձր է եղել։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա