Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Եվրոպական խորհուրդ է ներկայացրել հայտ, որը վերաբերում է ռազմական դրության կապակցությամբ երկրում Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի առանձին կետերի մասնակի կասեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ միջազգային կազմակերպության կողմից ապրիլի 28-ին հրապարակած փաստաթղթում պարզաբանվում է, որ հայտը ներկայացվել է դեռ ապրիլի 4-ին։

Հայտի համաձայն՝ Ուկրաինան պատերազմի ընթացքում կդադարի պահպանել Կոնվենցիայի այնպիսի դրույթներ, ինչպիսիք են բնակարանների անձեռնմխելիությունը (ընդհուպ մինչև մասնավոր կամ կոմունալ ունեցվածքի հարկադիր օտարումը պետության կարիքների համար), նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ գրագրությունների գաղտնիությունը, անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելը, տեղաշարժի ազատությունը և բնակության վայրի ազատ ընտրությունը, մտքի և խոսքի ազատության իրավունքը, կարծիքների և համոզմունքների ազատ արտահայտումը, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու, պահելու և տարածելու իրավունքը, ժողովներ, հանրահավաքներ և գործադուլներ անցկացնելու իրավունքը, սեփականություն ունենալու, օգտագործելու և ունեցվածքը տնօրինելու իրավունքը։

Փաստաթղթում նաև թվարկված են կոնկրետ միջոցներ և գործողություններ, որոնք կարող են կիրառվել ռազմական դրության ժամանակ՝ խախտելով Կոնվենցիան։ Դրանք են մասնավոր կամ համայնքային սեփականության հարկադիր օտարումը պետության կարիքների համար, պարետային ժամի սահմանումը, երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմը, քաղաքացիների և օտարերկրացիների տեղաշարժի սահմանափակումը, երթևեկության սահմանափակումը, քաղաքացիների իրերի, տրանսպորտային միջոցների, ուղեբեռի, բեռների, գրասենյակային տարածքների և բնակարանների զննումը. զինվորական կամ հատուկ գրանցում ունեցող քաղաքացիներին առանց համապատասխան թույլտվության իրենց բնակության կամ ժամանման վայրը փոխելու արգելքը, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար զինվորական վճարների սահմանումը։

Հայերեն Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին