Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։

«2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 միլիարդ ռուփին (ավելի քան 2,5 միլիարդ դոլար), և կարող եմ ասել, որ այն կավելանա», - Սինգհի խոսքերն է մեջբերում NDTV լրատվամիջոցը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Մոդիի կառավարությունը, որը ներկայացնում է Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը, ձգտում է այն բանին, որ պաշտպանական արտադրանքը հանրապետությունում արտադրվի հենց հնդկաստանցիների կողմից։

«Այսօր մենք հասել ենք ավելի քան 1 տրիլիոն ռուփիի (12 միլիարդ դոլար) պաշտպանական արտադրության ծավալների», - ասել է նա:

Հնդկաստանը պաշտպանական արտադրանք է մատակարարում 85 երկրների: Նյու Դելին առաջարկում է լայն սպեկտրի սպառազինություններ, ներառյալ՝ հրետանի, BrahMos գերձայնային թևավոր հրթիռներ, զենիթային հրթիռներ և Pinaka արձակման կայանքներ, տորպեդներ, ռադարներ, վարժասարքեր, զրահատեխնիկա, ավիատեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, մարտանավեր և պարեկային նավեր, տանկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սեփական արտադրության այլ զինատեսակներ:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ