F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինային խոստացված F-16 կործանիչներն այս տարի կսկսեն երկիր ժամանել վերապատրաստված օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Վերջին երկու տարվա ընթացքում կոնտակտային խմբի անդամները խոստացել են հատկացնել միջին և մեծ հեռահարության ՀՕՊ ավելի քան 70 համակարգ, ինչպես նաև հազարավոր հրթիռներ։

Մենք տրամադրել ենք ավելի քան 3000 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 800 հիմնական մարտական տանկ։

Մենք Ուկրաինային տասնյակ հազարավոր հակատանկային հրթիռներ ենք փոխանցել։ Իսկ այս տարի Ուկրաինա կսկսեն ժամանել խոստացված F-16-ների էսկադրիլիաներ՝ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին, որոնք պատրաստվել են այդ կոնտակտային խմբի անդամների կողմից»,- ասաց Օսթինը։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ կոնտակտային խումբը շարունակում է ակտիվացնել իր գործունեությունն Ուկրաինայի ամենահրատապ կարիքները բավարարելու համար:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին