Միջազգային

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության գործով ևս մեկ անձի, որը Տաջիկստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԲԿ» պարբերականին հայտնել է Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանության մեկ աղբյուր։

Ձերբակալվածը 2003 թ․ ծնված Ջումոխոն Կուրբոնովն է։ Ահաբեկչության առնչությամբ արդեն կալանավորվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ 4 ենթադրյալ իրագործողները, որոնք նույնպես Տաջիկստանի քաղաքացիներ են։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, որտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրա, ինչպես նաև հրկիզել շենքը։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ, 500-ից ավելի մարդ վիրավորվել է։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղը՝ «Վիլայաթ Խորասան»-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում