Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում շարունակվող հակամարտության ընթացքում Ռուսաստանին ցուցաբերվող ենթադրյալ աջակցության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ԱՄՆ-ի կողմից արդեն սահմանել ենք չինական ավելի քան 100 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, նոր միջոցներ ձեռնարկելու. ես դա հստակ հասկացրել եմ այսօրվա հանդիպումներում», - Բլինքենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր հերթին Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց բարեկամներին ու գործընկերներին։

«Երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց բարեկամներն ու գործընկերները, կարիք չկա միմյանց թիրախավորել, հակադրվել և վնաս պատճառել միմյանց», - Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին, հաղորդել էր, որ պետքարտուղար Բլինքենը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին Չինաստանի կողմից ցուցաբերվող ենթադրյալ աջակցության շուրջ։

Բլինքենը եռօրյա այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 24-ից։

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել