Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ճնշման ներքո, համաձայնել է Ուկրաինային մատակարարել Patriot հրթիռների խմբաքանակ։ Վերջիններս պնդում են, որ այն երկրները, որոնք ունեն ամերիկյան արտադրության այս համակարգը, հրթիռներ տրամադրեն Կիևին՝ ռուսական ուժերի դեմ պայքարում հակաօդային պաշտպանության ուժեղացման նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է El País պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկավությամբ՝ խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է՝ հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն: Ընդամենն Իսպանիան ունի մոտ 50 միավոր։ Բացի այդ, թագավորության բանակն ունի երեք Patriot մարտկոց, որոնք ձեռք են բերվել Գերմանիայից 2004 և 2014 թվականներին: Դրանցից մեկը գտնվում է Թուրքիայում, և Մադրիդը հրաժարվել է այն հանձնել, մյուս երկուսը գտնվում են Վալենսիայի Ինքնավար Համայնքի ռազմակայանում։

Իսպանիայի կառավարությունը պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ՝ մինչև հունիսի վերջը հնարավոր մատակարարման համար։ Այն ներառում է, ի թիվս այլ բաների, Leopard 2 A4 տասնինը տանկերից տասը, որոնք վերականգնման փուլում են։

Հայերեն Русский

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի

Եվրոպական ինդեքսներ - 21/09/26