Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջամայկայի կառավարությունը նախատեսում է մինչև 2025 թվականի համընդհանուր ընտրությունները բարեփոխումներ իրականացնել՝ բրիտանական միապետ Չարլզ III-ի անվանական իշխանությունից դուրս գալու և հանրապետություն դառնալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Independent թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ջամայկայի փոխարտգործնախարար Ալանդո Տերելոնգը՝ հույս հայտնելով, որ մինչև մինչև նշված ժամանակահատվածը կավարտեն բարեփոխումները և կազատվեն բրիտանական միապետից՝ որպես Ջամայկայի ժողովրդավարության ղեկավարի։

«Մենք պարտական ​​ենք մեր Սահմանադրությունը կազմողներին, մեր ազգային հերոսներին, որպեսզի Ջամայկան այժմ իսկապես ազատագրված և անկախ լինի», - ավելացրել է նա:

Ինչպես նշել է աղբյուրը, վկայակոչելով իրավական և սահմանադրական հարցերի նախարարին, հանրապետություն դառնալու համար Ջամայկան պետք է սահմանադրության նոր նախագիծ ներկայացնի տեղական խորհրդարանի երկու պալատների հաստատմանը, որից հետո երկրի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե կանցկացվի։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր Ջամայկան միակ երկիրն է, որը պաշտոնապես գտնվում է բրիտանական միապետի իշխանության ներքո, բայց նրա բնակիչները ստիպված են վիզա խնդրել Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար:

Ջամայկայի Սահմանադրության համաձայն՝ երկրի գործադիր իշխանությունը բրիտանական միապետի անունից իրականացնում է գլխավոր նահանգապետը, ում թեկնածությունը միապետին ներկայացնում է վարչապետը։

Հայերեն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo