Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միշել Պատրիկ Բուավերը պաշտոնապես նշանակվել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար անցումային շրջանում՝ Արիել Հենրիի հրաժարականից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան բանաձևը հրապարակվել է Կարիբյան Հանրապետության պաշտոնական Le Moniteur թերթում։

«Քաղաքացի Միշել Պատրիկ Բուավերը նշանակվել է ժամանակավոր վարչապետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Ապրիլի 25-ին երդում են տվել նաև Հայիթիի նախագահական անցումային խորհրդի անդամները, որոնց խնդիրներն են լինելու երկրում կարգուկանոնի վերականգնումը, ինչպես նաև պետության ղեկավարի ընտրությունների կազմակերպման պայմանների նախապատրաստումը։ Կառույցին լիազորություններ են վերապահված մինչև 2026 թվականի փետրվար։

Անվտանգության և հումանիտար իրավիճակը Հաիթիում վատթարացել է 2021 թվականին նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունից և երկրաշարժից հետո։ Ներկայում ավազակախմբերը վերահսկում են երկրի մայրաքաղաքի ավելի քան 80%-ը: 2024 թվականի մարտի 1-ին համաձայնագիր է ստորագրվել Հայիթի 1000 ոստիկանից բաղկացած քենիացի խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին ՝ հանցավորության դեմ պայքարելու համար։ Այնուհետև հայտնի դարձավ հանցավոր խմբերի կողմից Անրիի գլխավորած Հաիթիի կառավարությանը հեռացնելու ծրագրերի մասին։ Մարտի 11-ին երկրի վարչապետ Անրին հայտարարեց, որ իր կառավարությունը հրաժարական կտա նախագահական անցումային խորհրդի ստեղծումից հետո։

Հայերեն Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի