Միջազգային

ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Զրույցը կայացել է Սանկտ Պետերբուրգում՝ Անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների XII միջազգային հանդիպման շրջանակներում։ Միջոցառումն ընթացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նախագահությամբ։

«Կայացել է մտքերի փոխանակում հետխորհրդային տարածքում տիրող իրադրության վերաբերյալ։ Առանձին ուշադրություն է նվիրվել ահաբեկչական սպառնալիքների հակազդման համատեղ ջանքերին: Քննարկվել են նաև պատմական հիշողության պահպանման և նացիզմի ու ագրեսիվ ազգայնականության գաղափարների վերակենդանացման փորձերի դեմ պայքարի խնդիրները», - նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում