ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է, թե ինչ պայմանով է շարժումը պատրաստ վայր դնել զենքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Խալիլ ալ Հայյան, հայտարարել է, որ արմատական զինյալ շարժումը պատրաստ է վայր դնել զենքերը, համաձայնել Իսրայելի հետ զինադադարի 5 տարի կամ ավելի ժամկետով և վերածվել քաղաքական կուսակցության, եթե 1967 թվականին նախորդող սահմաններում ստեղծվի անկախ պաղեստինյան պետություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է Associated Press գործակալությանը։

Ըստ հրապարակման՝ այն դիտարկումը, որ ՀԱՄԱՍ-ը կարող է զինաթափվել, զգալի զիջում է զինյալ խմբավորման կողմից։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման սցենարի, քանի որ խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որից հետո լայնածավալ պատերազմ սկսվեց Գազայի հատվածում։

Բացի այդ, Իսրայելը խստորեն դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված հողերում։

Ստամբուլում Associated Press-ի հետ զրույցում ալ Հայյան, որը նաև հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցություններում ներկայացրել է ՀԱՄԱՍ-ը, հայտնել է, որ շարժումը ցանկանում է միանալ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, որի ղեկավարն է նրա մրցակից ՖԱԹՀ կուսակցությունը, և միասնական կառավարություն կազմել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին։

Այդ դեպքում, ըստ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի, շարժման ռազմական թևը կլուծարվի։

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե 7 ամիս։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ Իսրայելի հաշվարկների, դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 34 000 մարդ, որոնց մեծ մասն, ըստ տեղի իշխանությունների, կանայք և երեխաներ են։ Գազայի 2,3 մլն բնակչության 80 %-ը տեղահանվել է։

Հայերեն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo