Միջազգային

Բլինքենը ժամանել է Պեկին

1 րոպեի ընթերցում

Բլինքենը ժամանել է Պեկին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CGTN լրատվամիջոցը։

Ապրիլի 24-ին նա ժամանել էր Շանհայ, որտեղ հանդիպումներ էր ունեցել Նյու Յորքի համալսարանի Շանհայի մասնաճյուղի ուսանողների, Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ։

Շանհայում կոմունիստական կուսակցության քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցությունն անհրաժեշտ է։ Ըստ Բլինքենի՝ երկու երկրների նախագահներն ուղղորդել են կառուցել հաղորդակցության ուղիներ և ուղղակիորեն հարթել առկա տարաձայնությունները։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն աշխատանքային այցով Չինաստանում կլինի մինչև ապրիլի 26-ը։ Պեկինում նա կհանդիպի իր պաշտոնակից Վան Իի, և, հնարավոր է նաև, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում