ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականներն ապրիլի 24-ին Ադենի ծոցի շրջանում խոցել են Եմենի հութիների կողմից արձակված հականավային բալիստիկ հրթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Նշվում է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել էր ամերիկյան դրոշի ներքո ընթացող Yorktown բեռնարկղանավը, որում գտնվում էին ԱՄՆ-ի 18 և Հունաստանի չորս քաղաքացի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի ուշ չորս անօդաչու թռչող սարք է խոցվել «Եմենի այն շրջաններում, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ»:

«Պարզվել է, որ ԱԹՍ-ներն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար: Այդ գործողությունները ձեռնարկվում են՝ պաշտպանելու ազատ նավագնացությունը և ուժեղացնելու միջազգային ջրերի անվտանգությունն ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար», - ընդգծել է հրամանատարությունը:

Իր հերթին, հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ «մի քանի հականավային հրթիռներ են արձակվել Yorktown բեռնարկղանավի վրա, արձանագրվել են ուղիղ հարվածներ թիրախին»։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սարիան նաև հայտնել է երկու գործողության մասին՝ անօդաչուների օգտագործմամբ: Առաջին թիրախը եղել է Ադենի ծոցում ԱՄՆ-ի ռազմանավը, իսկ երկրորդը՝ իսրայելական նավը` Խաղաղ օվկիանոսում։ Նրա խոսքով՝ անօդաչուները «հասել են իրենց թիրախներին»։

Հայերեն Русский

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի

Եվրոպական ինդեքսներ - 21/09/26