Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
1 րոպեի ընթերցում
![Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135566.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Գլխավոր ընտրական հանձնաժողովը պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյին պաշտոնապես հայտարարել է հաղթող նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Detik լրատվական հարթակը։
«Գլխավոր ընտրական հանձնաժողովը նախագահի և փոխնախագահի թեկնածուներին՝ Պրաբովո Սուբիանտոյին և Գիբրան Ռակաբումինգ Ռակային, ճանաչել է որպես 2024-2029 թվականներն ընկած ժամանակամիջոցում նախագահի և փոխնախագահի թեկնածուների ընտրված զույգ 2024 թվականի ընդհանուր ընտրություններում՝ ընդհանուր 96 214 691 ձայնով կամ ձայների 58,59 %-ով», - մեջբերում է հարթակն Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովի ղեկավար Հասիմ Ասիարիի խոսքը։
Ավելի վաղ Ինդոնեզիայի Սահմանադրական դատարանը մերժել էր նախագահական ընտրություններում պարտված թեկնածուներ Անիս Բասվեդանի և Գանջար Պրանովոյի բողոքարկման դիմումները։