Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Լիպեցկի մարզի ղեկավար Իգոր Արտամոնովն ապրիլի 24-ին հայտարարել է, որ Լիպեցկի արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանում է իրականացվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհի փորձի պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նրա խոսքով՝ «օբյեկտը մեկ հատ է եղել, բնակելի տարածքի վրա հարձակման սպառնալիք չի եղել»: Որոշում է ընդունվել քաղաքում չմիացնել նախազգուշացման համակարգերը և տարհանումն անցկացնել միայն այն տարածքում, որտեղ ընկել է անօդաչու թռչող սարքը։
Ավելի վաղ Արտամոնովը հայտնել էր Լիպեցկի արդյունաբերական գոտում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։