Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի երթի՝ ընդդեմ համալսարանական կրթության ոլորտում Արգենտինայի իշխանությունների բարեփոխումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Página 12 պարբերականը՝ վկայակոչելով Արգենտինայի համալսարանների դասախոսների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս դե Ֆեոյին:

«Այսօր այս հրապարակում են 800 հազար արգենտինացիներ և ավելի քան մեկ միլիոն ամբողջ երկրում, ովքեր հպարտանում են մեր պետական ​​համալսարանով», - ասել է դե Ֆեոն Մայոյի հրապարակում նախագահական պալատի դիմաց գտնվող բեմից։

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ամբողջ երկրում։ Դրանք կազմակերպել են հանրապետության 57 պետական համալսարանների ներկայացուցիչները։ Նրանց են միացել նաև մի քանի արհմիություններ։

Արգենտինացիները հանդես են եկել ի պաշտպանություն հանրամատչելի և անվճար բարձրագույն կրթության՝ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ֆոնին, որոնք նախատեսում են, մասնավորապես, կրթական համակարգի պետական ​​ֆինանսավորման կրճատում:

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրի իրավիճակը բնութագրել է որպես «կրիտիկական» և հայտարարել է տնտեսության մեջ «շոկային միջոցառումների» անհրաժեշտության մասին։

Հայերեն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo