Միջազգային

Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերությունը ռազմական ռեժիմի տեղափոխելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է լեհական interia.pl կայքը։

Հայտարարությունը Սունակը հնչեցրել է Վարշավայի 1-ին զրահատանկային բրիգադի շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Նա մանրամասնել է, որ կառավարությունը 10 միլիարդ ֆունտ ստերլինգ է հատկացնելու է Բրիտանիայի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար։ «Գումարը նպաստելու է բրիտանական ձեռնարկությունների արտադրության աճին, արտադրական կարողությունների ավելացմանը պատրաստ լինելուն և անհրաժեշտության դեպքում մշտական ​​արտադրության անցնելուն»,- նշել է Սունակը՝ հավելելով, որ Բրիտանիան կհամալրի իր զինանոցը և, միաժամանակ, կաջակցի երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:

Բացի այդ, Լոնդոնը մտադիր է ավելացնել հետազոտություններին և մշակումներին ուղղվող ծախսերը՝ հասցնելով պաշտպանական բյուջեի առնվազն 5 տոկոսի: Կառավարությունը պատրաստվում է նաև ավելի շատ ներդրումներ կատարել անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործում և հիմնել պաշտպանական նորարարությունների գործակալություն:

Սունակը նշել է նաև, որ Ուկրաինային ռազմական աջակցություն կտրամադրվի առնվազն ներկայիս մակարդակով՝ այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա կարիքը: Ավելի վաղ նա հաստատել էր, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի 500 միլիոն ֆունտ ստերլինգի (ավելի քան 617 միլիոն դոլարի) չափով աջակցության խոշորագույն փաթեթը, ինչպես նաև 400 տրանսպորտային միջոց, հազարավոր զենքեր, այդ թվում՝ «Storm Shadow» հեռահար թևավոր հրթիռներ։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում