Միջազգային

Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային օգնությունը ներդրում է սեփական անվտանգության համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դաշինքի կողմից մեծ գումարներ տրամադրելու և Կիևին օգնելու հարցը:

«Անհրաժեշտ է հիշել, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում մեր սեփական ընդհանուր անվտանգության համար: Եթե Ուկրաինան պարտվի, այդ ներուժը կարող է սպառնալ դաշինքի երկրներին։ Ռուսաստանի հետ հարևանությունը մեզ համար իր գինն ունի», - ասել է Ստոլտենբերգը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում