Միջազգային

Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնել են, որ գիշերը հարված է հասցվել երկրի հարավային շրջաններին Shahed տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, Օդեսայում տուժածների թիվը հասել է 9-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հակառակորդի նշանառության տակ է եղել արդյունաբերական և մերձնավահանգստային ենթակառուցվածքը», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին 16 կամիկաձե անօդաչուներից 15-ի ոչնչացման մասին։ Նրանցից 7-ը, ըստ հաղորդագրությունների, խոցվել են Օդեսայի մարզում, 4-ը՝ Նիկոլաևի մարզում։

Ուկրաինայի զինված ուժերում հայտնել են, որ Օդեսայում խոցված ԱԹՍ-ի անկման հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել բնակելի հատվածում, վնասվել են խանութներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Ինը տուժածների շարքում կա չորս երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում