Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները 2023 թվականին լրացուցիչ սառեցրել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ակտիվներ՝ 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 636 միլիոն դոլար) չափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Շվեյցարիայի Տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության հայտարարության մեջ։

«Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն, սեփական հետաքննության արդյունքներով և բանկերի մանրամասն բացատրություններից հետո, սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) լրացուցիչ ֆինանսական ակտիվներ: Բացի այդ, արգելափակվել է անշարժ գույքի երկու նոր օբյեկտ», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Այժմ համադաշնությունում, ընդհանուր առմամբ, սառեցված է անշարժ գույքի 17 օբյեկտ, պարզաբանել են քարտուղարությունում։

Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները լրացուցիչ արգելափակել են ռուսական այլ ակտիվներ, որոնց թվում՝ «սպորտային և լյուքս ավտոմոբիլներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական ​​գործիքներ, որոնք պատկանում են Շվեյցարիայում պատժամիջոցների ենթարկված՝ (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) ֆիզիկական և իրավաբանական անձանց»:

Հայերեն

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին