Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատը, կառավարության ճնշման ներքո, աղմկահարույց օրինագիծ է ընդունել բրիտանական տարածք անօրինականորեն մուտք գործած միգրանտներին Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Օրինագիծը Լորդերի պալատի կողմից հավանության է արժանացել լույս ապրիլի 23-ի գիշերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր, որ խորհրդարանը նիստ կանցկացնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի օրենքը մինչև երեքշաբթի հաստատելու համար:

«Առանց որևէ «բայց»-ի կամ «եթե»-ի: Այդ չվերթները կուղղվեն Ռուանդա», - ասել էր Սունակը:

Օրինագիծը, որն արդեն ընդունվել է խորհրդարանի երկու պալատներում, ուժի մեջ կմտնի Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կողմից ստորագրվելուց հետո։

Օրինագծի համաձայն՝ բոլոր միգրանտները, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Մեծ Բրիտանիա, առևտրային ավիաչվերթերով կարտաքսվեն Ռուանդա, որտեղ նրանք կկարողանան ապաստան խնդրել: Նրանց համար վերադարձ Մեծ Բրիտանիա նախատեսված չէ:

Ըստ Reuters-ի՝ այս միջոցներով կառավարությունը ցանկանում է արգելափակել անօրինական միգրանտների հոսքը վտանգավոր Լա Մանշի նեղուցով, որն ամեն տարի հատում են տասնյակ հազարավոր միգրանտներ, և վերացնել մաքսանենգների՝ մարդկանց փոխադրման բիզնեսը։

Հայերեն

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը