ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել Իրանի հետ առևտրի ոլորտում այլ երկրների կնքած պայմանագրերի առնչությամբ այն բանից հետո, երբ Պակիստանը և Իրանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան Samaa TV լրատվամիջոցը։

Ի պատասխան Պակիստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերի վերաբերյալ հարցման՝ Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Պակիստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկն է։ Նա խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դիտարկում են Իրանի հետ առևտրային համաձայնագրերի կնքումը։

«Մենք խորհուրդ ենք տալիս Իրանի հետ գործարար համաձայնություններ դիտարկող ցանկացածին զգուշանալ պատժամիջոցների հնարավոր վտանգից», - մեջբերում է լրատվամիջոցը Միլլերի խոսքերը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հստակ չի նշել Պակիստանի անունը, սակայն հիշեցրել է Իսլամաբադի և Վաշինգտոնի առևտրային և տնտեսական կապերի մասին։

«Մենք նաև եղել ենք վերջին 20 տարիների ընթացքում Պակիստանի առաջատար ներդրողներից մեկը։ Պակիստանի տնտեսական հաջողությունը մեր երկուսի շահերից է բխում, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր գործընկերությունը շարունակելուն», - հավելել է Միլլերը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Երկու երկրները ստորագրել են 8 երկկողմ համաձայնագրեր։ Իսլամաբադում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնելու 10 միլիարդ դոլարի։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ