Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135413.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի հյուսիսում շուրջ 35 հրթիռի արձակում է արձանագրվել Լիբանանի կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշանները հնչելուց հետո Լիբանանից մոտավորապես 35 արձակում է (հրթիռ) արձանագրվել, որոնք Լիբանանից անցնում էին Իսրայելի հյուսիսում գտնվող Էյն Զեյթիմ շրջան: Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- նշել է ծառայությունը՝ հավելելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել կրակի օջախներին։