ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Ալի Մամլյուքի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
«Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Դիտարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովմանն ուղղված ռուս-սիրիական փոխգործակցության հարցեր»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։