Միջազգային

Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ սկսվում է իր սիրուհիներին լռեցնելու նպատակով նրանց վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու գործով քրեական դատավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Թրամփի ենթադրյալ սիրուհիներն են նախկին մի պոռնոաստղ և Playboy-ի մի մոդել։

Սա պատմական իրադարձություն է, քանի որ ԱՄՆ որևէ նախկին նախագահ երբևէ քրեական հետապնդման չի ենթարկվել։

Թրամփի հանդեպ մեղադրանքը ներառում է 34 կետ՝ կապված գործարար հաշվետվությունները կեղծելու հետ, որի նպատակն է եղել, ենթադրաբար, 2016 թ․ ընտրություններից առաջ «վնասարար տեղեկությունները և անօրինական գործողությունները ամերիկացի ընտրողներից թաքցնելը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում