Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում շոգ եղանակի հետևանքով վերջին երկու տասնամյակների ընթացքում մահացությունը մոտավորապես 30 %-ով աճել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԱԿ-ի Օդերևութաբանության Համաշխարհային կազմակերպության և ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության համատեղ զեկույցում։

«Վերջին 20 տարում շոգից մահացությունն աճել է մոտավորապես 30 %-ով, իսկ մոնիթորինգի ենթարկված եվրոպական տարածաշրջաններում շոգի հետ կապված մահվան դեպքերն աճել են 94 %-ով», - նշված է հետազոտության մեջ։

2023 թվականին գրանցվել են ռեկորդային թվով «ծայրահեղ ջերմային սթրեսի» օրեր, որոնց ընթացքում ջերմաստիճանը բարձր է եղել ըստ Ցելսիուսի 46 աստիճանից:

Զեկույցի համաձայն՝ 2023 թվականը Եվրոպայի համար եղել է «ամենատաք կամ երկրորդ ամենատաք տարին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ կախված գնահատման համար օգտագործված տվյալներից»։ Եվրոպայում ջերմաստիճանը միջինից բարձր է եղել տարվա 11 ամսվա ընթացքում։ Բացի այդ, գրանցվել է «ամենատաք սեպտեմբերը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում»: Եվրոպայում նաև գրանցվել է ծովի մակերևույթի՝ երբևէ գրանցված ամենաբարձր միջին ջերմաստիճանը։

2023 թվականին, բացի մարդկանց առողջության վրա շոգի ալիքների վատ ազդեցությունից, արձանագրվել են նաև այլ ծայրահեղ եղանակային երևույթներ, որոնք ազդել են մարդկանց վրա Եվրոպայում։ Նախնական գնահատումներով՝ անցյալ տարի Եվրոպայում փոթորիկների հետևանքով զոհվել է 63 մարդ, 44-ը՝ հեղեղումների ժամանակ, ևս 44 մարդ՝ անտառային հրդեհների պատճառով։ Եղանակի և կլիմայի պատճառով տնտեսական կորուստները 2023 թվականին գնահատվում են ավելի քան 13,4 միլիարդ եվրո:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա