Իսրայելի բանակի հետախուզության ղեկավարը պաշտոնաթող է եղել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

Գեներալն իր որոշման մասին տեղեկացրել է ԻՊԲ գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիին։

«Գլխավոր շտաբի պետի հետ համաձայնությամբ և պաշտպանության նախարարի հավանությամբ որոշվել է, որ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան կթողնի իր պաշտոնը և կհեռանա Իսրայելի պաշտպանության բանակից, հենց նրան փոխարինող նշանակվի»,- ասվում է մամուլի տեղեկագրում։

Հալիվան իր հրաժարականը բացատրել է 2023 թ. հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար իր պատասխանատվությամբ։

Ynet հարթակը նշում է, որ ռազմական հետախուզության ղեկավարն այս որոշումը կայացրել է դեռ Գազայի հատվածում իրականացվող գործողության վաղ փուլում, սակայն այն հետաձգել է մինչև մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտը։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում զոհվել է շուրջ 1200 մարդ, ավելի քան 5000-ը վիրավորվել է, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Հարյուրից ավելի մարդ մինչև այժմ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը։

Հայերեն Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի