Միջազգային

Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fakt հրատարակությանը տված հարցազրույցում։

«Եթե մեր դաշնակիցները որոշեն միջուկային զենքի համատեղ օգտագործման շրջանակներում միջուկային զենք տեղակայել նաև մեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու նպատակով, ապա մենք պատրաստ ենք դրան», - հայտարարել է Դուդան։

Նա հավելել է, որ Լեհաստանը դաշնակից է Հյուսիսատլանտյան դաշինքում և նույնպես պարտավորություններ ունի այդ առումով։

«Մենք պարզապես ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում», - նշել է Դուդան։

Լեհաստանի նախագահը նաև ասել է, որ երկրում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման թեման «արդեն երկար ժամանակ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմաներից է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում