Միջազգային

Սեուլում հայտնել են ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռի արձակման մասին

1 րոպեի ընթերցում

Սեուլում հայտնել են ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել դեպի Ճապոնական ծով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Այս արձակումից երեք օր առաջ Փհենյանը թևավոր հրթիռներ էր արձակել դեպի Դեղին ծով։

Հրթիռի տեսակը չի հստակեցվում։

Այս տեղեկատվությունը նաև հաստատել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը և ենթադրել, որ հրթիռը, ամենայն հավանականությամբ, ծովն է ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում