ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ մատակարարել Կիևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ ստանալ արդեն «մինչև շաբաթվա վերջը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորներն ապրիլի 21-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։

Օգնության փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է գործողության հեռահար շառավղով ATACMS հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ Ուորների՝ զենքերը կառաքվեն «հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրի օրինագիծը»։

Ըստ Deutsche Welle-ի ռուսական ծառայության՝ ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Փիթեր Դիքինսոնն արձանագրում է, որ ATACMS հրթիռները «Ուկրաինային թույլ կտան թիրախներ խոցել Ռուսաստանի կողմից օկուպացված երկրի բոլոր շրջաններում»։ Այլ վերլուծաբանների խոսքով՝ ATACMS-ը հատկապես արդյունավետ է այնպիսի թիրախների հարվածելու համար, ինչպիսիք են ինքնաթիռները թռիչքարաններում, ՀՕՊ համակարգերը, նավթավերամշակման գործարանները, բեռնատար ավտոմեքենաներով լոգիստիկ կենտրոնները:

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Կիևի կողմից հեռահար հրթիռների նոր խմբաքանակ ստանալը կարող է ստիպել ՌԴ-ի հրամանատարությանը ռազմակայաններն ու հրամանատարական կետերը հեռացնել առաջնագծից, ինչն, իր հերթին, կթուլացնի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների պաշտպանությունը։

Հայերեն Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի