Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի 5մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանի առաջին մրցակիցը լեհ Յակուբ Կրզպիտն է:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը կմրցի կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերի հետ:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն է:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի հունգար Ռիչարդ Կովացկու հետ:

Իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մրցակիցը Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչն է:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից արդեն իսկ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում