Միջազգային

ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ–ի բոլոր զինվորականները կլքեն Նիգերը՝ ավարտելով իսլամիստ ապստամբների դեմ պայքարում իրենց ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Նշվում է, որ Արևմտյան Աֆրիկայի պետության ռազմական առաջնորդները ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ համաձայնել է փակել իր անօդաչու թռչող սարքերի բազան Ագադեզի մոտ՝ Սահարա անապատում:

Նիգերը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման նոր համաշխարհային էպիկենտրոնը։

Ամերիկյան պատվիրակությունը մի քանի օրվա ընթացքում կմեկնի Նիգերի մայրաքաղաք Նիամեյ՝ կազմակերպելու իր ավելի քան 1000 զինվորականների դուրսբերումը:

Ամերիկյան կողմի այս հայտարարությունը հետևել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի և Նիգերի վարչապետ Ալի Մահաման Լամին Զեյնի բանակցություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում