Միջազգային

Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին

2 րոպեի ընթերցում

Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան երախտապարտ է ԱՄՆ-ի ներդրումների համար, որոնք բարելավում են կյանքը իր քաղաքներում, սակայն դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւի ընդունմանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցի ժամանակ։

«Կարևոր է կենտրոնանալ և հաճախ խոսել լավ բաների մասին, որոնք չափազանց կարևոր են մեր համագործակցության համար: Սերբիայում կան քաղաքներ, որոնք շնորհիվ ամերիկյան ընկերությունների ապրում են պարկեշտ և լավ պայմաններում: Ես բացել եմ Սրեմսկա Միտրովիցայի գործարանը, ինչպես նաև Կրուսևացի մերձակայքում գտնվող ժամանակակից մայրուղիները, որոնք կառուցվել են ամերիկյան ընկերությունների կողմից, և ես դրա համար շնորհակալ եմ մեր ամերիկացի գործընկերներին»,- ասել է Վուչիչը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Սրեբրենիցայի հարցում Բելգրադի և Վաշինգտոնի դիրքորոշումները տարբերվում են, սակայն համընկնում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցում և ընդգծել է Սերբիայի իշխանությունների լավ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հետ։

Սրեբրենիցան, որըՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդիկողմից1993թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվեց բոսնիացի սերբերի կողմից1995թվականիհուլիսի 11-ին, որտեղ տեղի ունեցավ 1991-1995թվականներինՀարավսլավիայումտեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում