ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կվերանայի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե անդամակցի Եվրոպական Միությանը։

«Օտարերկրյա գործակալների մասին» անունը ստացած աղմկահարույց օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից։

«Եթե մեզ ասեն, որ վաղը կդառնանք Եվրամիության անդամ, շատ հեշտ կլինի չեղյալ համարել օրենքը, վերանայել այն, վերափոխել կամ ընդունել նորը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին։

Քաղաքական գործիչը հավելել է՝ Վրաստանը Եվրամիության հետ հարաբերություններում իր գագաթնակետին է հասել, երբ 2023 թվականի դեկտեմբերին նրան տրվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Դրանից հետո սկսվում են Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, սակայն Միության անդամ երկրների միջև դեռևս չկա կոնսենսուս Վրաստանի անդամակցության հարցում։

Հայերեն Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի