ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ճանաչելու մասին բանաձև ընդունել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է WAM գործակալությունը:

ԱՄԷ-ի պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի խոսքով՝ Պաղեստինին ՄԱԿ-ին լիիրավ անդամակցություն տալը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերն ակտիվացնելու համար:

Պետնախարարն ընդգծել է, որ առանց Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծման անհնար է տարածաշրջանում հասնել կայուն և արդար խաղաղության, ինչպես նաև ապահովել Իսրայելի անվտանգությունը։

Ապրիլի 18-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգտագործել է վետոյի իր իրավունքը և արգելափակել է Ալժիրի բանաձևը, որով առաջարկվում էր Պաղեստինը դարձնել համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ:

Անվտանգության խորհրդի 12 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին։ Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել։

Հայերեն

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո