Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 95 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, խորհրդային և ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը։
Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։
ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։
2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։