Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ. շենքի փլուզման վտանգը մեծ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Ուրբաթ օրն առավոտյան ժամը 06:00-ին Բյորսենում (Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքը) հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են», - հաղորդել է TV2 հեռուստաալիքը։

Ապրիլի 19-ի առավոտյան արված նկարահանումներում երևում են, թե բորսայի սայրաձողը շրջապատող փայտամածներն ինչպես են թեքվել շենքի այրված հատվածի վրա: Փրկարարները սկսել են փայտամածների ապամոնտաժումը, որոնք, նրանց խոսքով, կարող են հանգեցնել կոնստրուկցիաների է՛լ ավելի մեծ փլուզման, հաղորդում է հեռուստաալիքը։

Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհը բռնկվել է ապրիլի 16-ի առավոտյան։ Բռնկումից անմիջապես հետո փլուզվել են սայրաձողն ու տանիքը։ Շենքի կեսն ամբողջությամբ այրվել է մինչև ապրիլի 17-ը, իսկ ապրիլի 18-ին փլուզվել է ճակատը։

Դանիական ԶԼՄ-ները, մշակութային ու քաղաքական գործիչներն այս իրադարձությունը համեմատել են Փարիզի Աստվածամոր տաճարում հինգ տարի առաջ բռնկված հրդեհի հետ։

Հայերեն

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո