Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
1 րոպեի ընթերցում
![Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135133.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Կուրգանի մերձակայքում գտնվող Տոբոլ գետի ջրի մակարդակը առավոտյան բարձրացել է ևս 29 սանտիմետրով և հասել 999 սանտիմետրի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Կուրգանի շրջանի 18 բնակավայրերի բնակիչներին հորդորել են տարհանել ջրհեղեղի պատճառով:
Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում: