Մշակույթ

«ԴԴՏ» ռուսական ռոք խումբը Երևանում կկատարի իր հին ու նոր երգերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴԴՏ» ռուսական կուլտային խումբը, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երևույթ, հանդես կգա երևանյան համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի երկրպագուները կվայելեն ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր:

«ԴԴՏ»-ն հիմնադրվել է 1980 թվականին Յուրի Շևչուկի նախաձեռնությամբ։ Նա խմբի առաջնորդն ու միակ մշտական մասնակիցն է: Երգերի մեծ մասը Շևչուկն է գրել։ Խմբի ողջ պատմության ընթացքում փոխվել է մոտ 18 մասնակից՝ երգիչներից մինչև բաս-կիթառահարներ։

Հիմնադրման օրից ի վեր «Ի՞նչ է աշունը», «Ես գնում եմ հայրենիք», «Մի՛ կրակիր» և շատ այլ երգեր տասնամյակներ շարունակ միավորում են հին ու նոր սերունդներին: «Ի՞նչ է աշունը» երգից հետո, որը շատ մեծ ճանաչում ունեցավ, երաժիշտները վախենում էին, որ կդառնան մեկ հիթի պատանդ, ուստի «ԴԴՏ»-ն նույնիսկ որոշ ժամանակ հատուկ չէր կատարում այն։

Իր գործունեության 42 տարվա ընթացքում «ԴԴՏ» խումբը թողարկել է 21 ստուդիական ալբոմ։ Դրանցից վերջինը ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ», թողարկվել է 2021 թվականին: Սկավառակի համար գումար են նվիրաբերել խմբի երկրպագուները։ Երեք ամսվա ընթացքում դրամահավաքի հարթակում հաջողվել է հավաքել 25 միլիոն ռուբլուց ավելի գումար:

Այժմ «ԴԴՏ»-ն հավաքում է լեփ-լեցուն մարզադաշտեր՝ ելույթ ունենալով ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Համերգը, որով խումբը հանդես կգա Երևանում, առանձնահատուկ է, քանի որ 2020 թվականից «ԴԴՏ» -ն հյուրախաղեր և մեծ համերգներ չի ունեցել։ Այս ընթացքում խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ» և «Ստեղծագործությունը դատարկության մեջ-2», ինչպես նաև Յուրի Շևչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» ձայնասկավառակը։

Հայերեն Русский

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը. BBC

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքը

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական խորհրդակցություն

Հնդկաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

Հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը․ ԻՊԲ-ն հայտարարել է հրթիռը որսալու մասին

Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»

Հայաստանը սադրանքների չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից. պատգամավորը՝ Ադրբեջանի կրակոցների մասին