Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lufthansa ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Բացի այդ, Lufthansa-ն Իրանի օդային տարածքը չի օգտագործի մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ երեքշաբթի օրը ներառյալ», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունում ընդգծել են, որ մշտապես հետևում և գնահատում են Մերձավոր Արևելքի անվտանգության իրադրությունը և սերտ կապի մեջ են իշխանությունների հետ։

Ավելի վաղ Lufthansa-ն մինչև ապրիլի 18-ը դադարեցրել էր թռիչքները դեպի Թեհրան: Այդ որոշումն ընդունվել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին:

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ