Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրել է առնվազն մինչև ապրիլի 18-ի երեկոյան փակել Մանադո քաղաքի «Սամ Ռատուլանգի» միջազգային օդանավակայանը Սուլավեսի կղզու հյուսիսում գտնվող Ռուանգ հրաբխի ժայթքման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օդանավակայանը գտնվում է հրաբխից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Ապրիլի 17-ին հրաբուխը լավա, քարերի կտորներ և մոխիր է արտանետել մինչև երեք կիլոմետր դեպի երկինք: Լեռան շրջակայքից տարհանվել է ավելի քան 800 մարդ։ Իշխանություններն ընդլայնել են տարհանման գոտին այն բանից հետո, երբ հրաբխագիտության գործակալությունը բարձրացրել է վտանգի աստիճանը։ Ապրիլի 18-ին իշխանությունները կարգադրել են տարհանել ևս գրեթե 12 000 մարդու, այդ թվում՝ Սուլավեսիի հարևանությամբ գտնվող կղզիներից, ինչպես նաև շրջափակել հրաբխի շուրջ վեց կիլոմետր շառավղով տարածքը:

Մասնագետները հետագա ժայթքումները շատ հավանական են համարում: Իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր ցունամիի մասին։

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ